Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արցախի օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել
29.04.2016 | 17:33

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Յուրի Հայրապետյանը հրաժարականը ծրագրել էր տարեսկզբին, սակայն հետաձգել է 2015 թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը:

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ